пятница, 20 января 2012 г.

0 «ВКонтакте»-ում արդեն կարող եք կատարել տեսազանգեր

0




Հունվար ամսվա սկզբում, «ВКонтакте» սոցիալական ցանցի ադմինիստրացիան հայտարարեց, որ սկսում է նոր ֆունկցիայի՝ տեսազանգ օգտվողների միջև, փորձարկումը: Իհարկե, սկզբնական շրջանում այն հասանելի էր միայն այն օգտվողների համար, ովքեր համարվում էին «ВКонтакте»-ի հին օգտվողներ: Ահա և մի քանի օր առաջ ադմինիստրացիան հայտարարեց, որ ֆունկցիան արդեն հասանելի է բոլոր օգտվողների համար:
Սոցիալական ցանցից օգտվողները արդեն հիմա կարող են մարդկանց պրոֆիլներում տեսնել հատուկ տեսազանգի համար նախատեսված կոճակը: Կոճակը գտնվում է հաղորդագրութուն ուղարկելու համար նախատեսված վահանակի աջ հատվածում և այն երևում է միայն այն ժամանակ, երբ զրուցակիցը գտնվում է ցանցում: Հատուկ կարգավորումների միջոցով Դուք կարող եք ընտրել այն մարդկանց, ովքեր կարող են զանգահարել ձեզ: 
Բացի այդ ադմինիստրացիան նշում է, որ այս ֆունկցիան դեռևս նախատեսված է համակարգիչների և նոթբուքների համար, սակայն շուտով փորձարկվելու է բջջային հեռախոսների համար նախատեսված ֆունկցիան:

0 коммент.:

Отправить комментарий