суббота, 28 января 2012 г.

0 Ինչպե՞ս ստեղնաշարի օգնությամբ կառավարել մկնիկը

0




Այս հրահանգների շնորհիվ դուք կկարողանաք կառավարել մկնիկը ստեղնաշարհի միջոցով այդ ամենն անելու համար հետևեք գործողություններին , սեղմեք "Start" ,հետո "Control Panel" ,հետո "Accessibility Options" ,հետո սեղմեք "Mouse" պիտակը , կտեսնեք "Use MouseKeys" նշումը , որի ակտիվացման դեպքում կարող եք ստեղնաշարի աջ մասում գտնվող թվերի և որոշ այլ կոճակների օգնությամբ կառավարել մկնիը , այդ կոճակների մասին ավելի մանրամասն կասեմ մի քանի տող հետո :
Հիմա սեղմեք "Settings" կոճակը , կբացվի "Settings for MouseKeys" անունով պատուհան , "Keybord shortcut" բաժնում ներկայացվում է ֆունկցիայի գործարկման կարճ ձևը ` left ALT + left SHIFT + NUM LOCK կոմբինացիան , նաև կտեսնեք այդ կոմբինացիան ակտիվացնող համապատասխան նշումը ` "Use shortcut" անունով : "Pointer speed" բաժնում կտեսնեք երկու ինդիկատորնմեր , "Top speed" - սահմանում է կուրսորի շարժման առավելագույ արագության չափը , իսկ "Acceleration"-ը սահմանում է շարժման արագացման չափը , իսկ այդ ինդիկատորների տակի նշումը ակտիվացնելիս , այդ շարժման ժամանակ եթե սեղմեք Ctrl , ապա շարժումը միանգամից ահագին կարագանա , իսկ եթե սեղմեք Shift , ապա կդանդաղի : Ներքևում ընտրում եք թե երբ պետք է գործի այդ ֆունկցիան , այն ժամանակ երբ "Num Lock"-ը միացված է , թե անջատված : Իսկ "Show MouseKey status on screen" էկրանի ներքևի աջ մասում ցույց է տալիս կատարվող գործողությունների վիճակը : 
Ահա այ հիմա կիմանաք , թե ստեղնաշարի աջ մասում գտնվող որ կոճակն ինչ է անում :
8 = կուրսորը տանում է վերև
2 = կուրսորը տանում է ներքև
4 = կուրսորը տանում է ձախ
6 = կուրսորը տանում է աջ
7 = ձախ ու վերև
9 = աջ ու վերև
1 = ձախ ու ներքև
3 = աջ ու ներքև

/ = ակտիվացնում է մկնիկի ձախ կոճակը
* = ակտիվացնում է մկնիկի աջ և ձախ կոճակները միաժամանակ
- = ակտիվացնում է մկնիկի աջ կոճակը
5 = կատարում է ակտիվ կոճակի սեղմում
+ = կատարում է ակտիվ կոճակի կրկնակի սեղմում
0 = սեղմած պահում է ակտիվ կոճակը
. = վերջացնում է սեղմումը

0 коммент.:

Отправить комментарий