Հեծանիվ առնելուց հետո համոզվեցի, որ կատարյալ ընտրություն եմ կատարել փոխադրամիջոցի հարցում: Մեքենա քշելը համ թանկա, համ ահավոր ժամանակատարա, համ կանգնացնելու տեղ չես գտնում քաղաքում, համ էլ առավոտները պռոբկեքի մեջ.. տաքսին վատ չի, բայց էլի առավոտները պռոբկեքից չի փրկում, տաքսիստներն էլ մեկ մեկ շատ շփվող են լինում, չեն թողնում գռանձիոզնի իձեաներիդ մասին մտածես, ու էլի ամեն մեկին հասանելի չի: Մարշուտկեքին անցանք.. Որոշ դեպքերում՝ են էլ առավոտյան, հեծանիվով ավելի շուտ եմ հասնում մի քանի կմ հեռու գտնվող վայրեր քան տաքսիյով: Ու էլ չեմ խոսում հեծանիվ քշելու առողջարարության ու հաճույքի մասին:
Հա բան չունեմ ասելու, մեր ջահելության մեջ հեծանիվը էդքան էլ ընդունված երևույթ չի, բայց զատո աղջկերքը ո՜նց են վրեդ նայում… մի անգամ դաժը մոստի վրից մի քանի հոգի էմոյատիպ աղջկերք ձեռով էին անում..
Տակ շտո բռատցի վաձիծե վելասիպեդ: Ու հլը տեսեք ովքեր են հեծանիվներ քշում..
- «Մռութդ ուտեմ» աղջկերքից՝ Jessica Alba
- Գլամուռնի սաստավից՝ Katy Perry և Russell Brand
- Գլամուռնի սաստավից՝ Katy Perry
- Հին մարդկանցից՝ Madonna
- Ջահելությունից՝ Miley Cyrus
- Սիլիկոնից՝ Pamela Anderson
- Պալիտ եղածներից՝ Paris Hilton
- indielibertines-ական ներից՝ Pete Doherty
- Սա էլ Ձեզ գլամուռնի հեծո
- Սիրուն տղեքից՝ Elvis Presley
- Տեռմինատրն էլ ա հեծո քշում
- Զբաղված տղեքից՝ Barack Obama
- Աբոն հեծո քշելիս
- Մեր ախպերներից՝ Pink
- Ազնվականներից՝ Prince Charles
- Կարգին տղեքից՝ Robin Williams
- Սառկոզիից
- Կարգին տղեքից՝ Sting
- Ռեպեռներից՝ Usher
- Կռուտոյ տղեքից՝ Vin Diesel: Բոլորդ նայելով էս տղու կինոները, մահճակալներիդ առաջներում ծյունինգ արած միլիոնանոց ավտոների նկարներ եք կախում, որ կյանքում ՉԵՔ ունենալու.. իսկ էս մարդը հեծոյա քշում.. մտածելու տեղիք տվեց չէ՞
- Սիրուն աղջկերքից՝ Florence Brudenell
- Բուշն էլ
- Բուշն էլ
- Զբաղված կնանիքից՝ Hillary Clinton
Մարդիկ նեղացան, որ Thom Yorke-ին ու Beatles-ին մոռացել էի.. ավելացնում եմ
- Մզզցնողներից՝ Thom Yorke:
- Աստղերից՝ Beatles
Նենց որ հարգելի գլամուռնի ընթերցողներ, Այֆոն 4-ը 5 դարձնելու փոխարեն կարող եք հեծո առնել, հիմա մոդայա.. չնայած միշտ էլ մոդայա եղել: Բոլոր նրանք ովքեր լրջորեն մտածում են հեծո առնելու մասին, կարող են կապնվել ինձ հետ, ես մեծ հաճույքով ուղղություն կտամ, ընդհուպ մինչև իրար հետ գնալ Վրաստանից հեծո բերելը 

Կստածի հենց նոր տեսա, թամբլռում դաժը բլոգ կա հայտնի մարդկանց մասին, ովքեր հեծո են քշում:
Ի՞նչ եք ասում, լավ բանա՞ հեծո քշելը:
0 коммент.:
Отправить комментарий