
0 Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում` 4000 հանդիսական տեղավորող Baden-Arena-ում, կեսգիշերն անց տեղի ունեցավ երկար սպասված Արթուր Աբրահամ – Պաբլո Օսկար Նատալիո Ռոսարիո Ֆարիաս մենամարտը: Առաջին երկու ռաունդներում ծավալվել է հավասար պայքար: 3-րդ և 4-րդ ռաունդներում Աբրահամն ամբողջովին տիրել է նախաձեռնությանը, իսկ ահա 5-րդ ռաունդը սկսվել է Աբրահամի դիպուկ հարվածով, որից հետո հայ բռնցքամարտիկը դուրս է եկել կարճ տարածություն և անցկացրեց հուժկու հարվածաշար: Ռաունդի միջնամասում Աբրահամն անցկացրել է իր երկրորդ հարվածաշարը, որից հետո Ֆարիասը ենթարկվել է նոկդաունի: Արգենտինացին կարողացել է ոտքի կանգնել, սակայն դա երկար չի տևել: Արթուրի` ձախ ձեռքի դիպուկ հարվածից հետո Պաբլոն կրկին հայտնվել է հատակին և այլևս ի վիճակի չի եղել շարունակել մենամարտը,...








0 коммент.:
Отправить комментарий