пятница, 27 января 2012 г.

0 Ինչպես ներբեռնել գրքեր «Google Books»-ից

0



Այսօր ցանկանում էի «Google Books» ծառայությունից ներբեռնել մի քանի գիրք, բայց հանկարծ նկատեցի, որ «Google Books»-ում գրքեր ներբեռնելու ֆունկցիա չկա և գրքերը նախատեսված են միայն կայքում կարդալու և սեփական գրադարանում ավելացնելու համար:
Եվ ահա սկսվեց փնտրտուքը:
Սկսեցի ուսումնասիրել «Google Books»-ը ամբողջությամբ, սակայն այդպես էլ ոչ մի ցանկալի ֆունկցիա չգտա, որը թույլ կտար գրքեր ներբեռնել: Սկսեցի այդ մասին տեղեկություններ փնտրել հենց «Google»-ում և գտա մի քանի հետքրքիր հնարքներ գրքեր ներբեռնելու համար:
Հիմա կներկայացնեմ գրքեր ներբեռնելու ամենահեշտ և հարմարավետ տարբերակը:
Պարզվում է, գոյություն ունի մի շատ օգտակար ծրագիր, որի միջոցով ընդամենը մի քանի րոպեում կարելի է ներբեռնել ցանկացած գիրք  «Google Books»-ից:
Խոսքը «Google Books Downloader» ծրագիրի մասին է, որը պետք է ներբեռնեք ներքևում նշված հղումների միջոցով: Անհրաժեշտ է միայն բենռել ծրագիրը, բացել այն և համապատասխան հատվածում տեղադրել գրքի հղումը:
Ծրագիրը ձեզ հնարավություն է տալիս ներբեռնել գիրքը ինչպես PDF, այնպես էլ JPEG և PNG ֆորմատներով:

0 коммент.:

Отправить комментарий