Մոտ ապագայում 1 TB հիշողությամբ կոշտ սկավառակը հնարավոր կլինի հեշտությամբ վերածել 6 TB տարողությամբ կոշտ սկավառակի: Սինգապուրի համալսարանների մի խումբ գիտնականներ մշակել են մեթոդ, որը թույլ է տալիս մեծացնել HDD-ի ծավալը մոտ 6 անգամ:
Նախագծի ղեկավարներից մեկը՝ Ջոուլ Յանգը (Joel Young) բացատրում է, որ դա նման է ճամպրուկի մեջ իրերը դասավորելուն: Իրերը կոկիկ տեղավորելու դեպքում ճամպրուկի տարողունակությունը կմեծանա: Նորովի «ստեղծված» այս HDD-ի հիմքում ընկած է նմանատիպ սկզբունք: Նանոտեխնոլոգիաների կիրառմամբ նրանց հաջողվել է ավելի կոկիկ դասավորել հիշող բջիջները: Սկավառակի ծավալը կարելի է մեծացնել նաև տվյալների մշակման գործընթացների քանակը նվազեցնելու միջոցով:
Այս երկու սկզբունքների համակցումը հանգեցնում է HDD-ի ծավալի մեծացմանը 6 անգամ:
Հատկանշական է այն փաստը, որ գործընթացը չի պահանջում թանկարժեք ռեսուրսներ: Անհրաժեշտ է միայն սովորական կերակրի աղ: Դոկտոր Յանգը նշել է նաև, որ նատրիում քլորի ավելացման հետևանքով հնարավոր է փոքրացնել բջջի չափերը մինչև 4,5 նանոմետրի: Գիտնականները չեն բավարարվում ստացված արդյունքներով և շարունակում են աշխատել' բարելավելով իրենց մշակած տեխնոլոգիան:
0 коммент.:
Отправить комментарий