понедельник, 20 февраля 2012 г.

0 Ինչպես ճիշտ հագուստ ընտրել ինտերնետի միջոցով

0





Go Try It On առցանց ծառայությունը թույլ է տալիս ինտերնետ վերբեռնել սեփական լուսանկարն ու իմանալ այլ օգտագործողների կարծիքն արտաքին տեսքի վերաբերյալ կամ ստանալ պրոֆեսիոնալների խորհուրդը: Նախագծում  3 մլն դոլարի ներդրումներ են արել SPA Investments, Index Ventures և մի շարք այլ ընկերություններ: Հաղորդում է New York Times-ը:
Այն օգտագործողներն, ովքեր չեն ցանկանա հրապարակայնորեն ցուցադրել իրենց լուսանկարները, կարող են արդեն օգտվել փակ խմբերի հնարավորությունից՝ քննարկելով իրենց հագուստը միայն ընկերների կամ մասնագետների հետ:
Go Try It On-ի հիմնադիր տնօրեն Մարիսա Էվանսի խոսքով՝ ծառայությունն ունի նաև բջջային տարբերակ, որն արդեն բեռնել են ավելի քան 250 հազ. անգամ, իսկ կայքում գրանցվել է մոտ 10 մլն մեկնաբանություն:

0 коммент.:

Отправить комментарий