Ծնունդով լենինականցի (Գյումրի) Ռուբեն Սարգսյանը 1980-ականներին համարվում էր Մոսկվայի ամենահայտնի քրեական հեղինակություններից մեկը: Նրան համարում էին անհավանական խելացի, որի շնորհիվ էլ վաստակել էր «Պրոֆեսոր» մականունը:
Սարգսյանը հիմնականում զբաղվել է մեքենայություններով եւ նախընտրում էր բռնություն չպարունակող հանցագործությունները:
Պաշտոնապես նա «Սպարտակ» ընկերակցությունում զբաղեցնում էր շախմատի մարզչի պաշտոնը:
Ի դեպ, Ռուբեն Սարգսյանը Յապոնչիկից հետո եղել է Կալինա Նիկիֆորովայի ամուսինը: Կալինան Մոսկվայում հայտնի «ցեխավիկ» էր:
Կալինայի որդու՝ Վիկտոր Նիկիֆորովի հետ Ռուբենը ակտիվ մասնակցություն է ունեցել իր կնոջ ստվերային բիզնեսում: 1988 թվականի փետրվարի 26-ին Ռուբեն Սարգսյանը կազմակերպել է կնոջ թաղումը Երեւանի կենտրոնական գերեզմանատանը: Թաղմանը մասնակցել են մի քանի «օրենքով գողեր» այդ թվում Լեւոն Մխիթարյանը՝ «Լյովա կրոպոտկինսկի» մականունով եւ Ռաֆայել Բաղդասարյանը՝ «Սվոյ Ռաֆ» մականունով, նաեւ քրեական հեղինակություններ Ալիմջան Տոխտախունովը («Տայվանչիկ»):
Դրանից հետո Սարգսյանի մասին ոչինչ հայտնի չէ, նա ապրել է Մոսկվայի հանգիստ թաղամասերից մեկում: Արդեն 1990-ականներին «օրենքով գողերի» ցանկում նրա անունը չի եղել:
«Oրենքով գող» Ռուբեն Սարգսյանը՝ «Պրոֆեսոր» մահացել է Մոսկվայում: Նա երկար ժամանակ հիվանդ էր, իսկ 2011թ. հունվարի 21-ին 68-ամյա քրեական հեղինակությունը հեռացավ կյանքից:









0 коммент.:
Отправить комментарий