Այժմ համացանցում հայտնվել են այնպիսի վիրուսներ, որոնք հայտնվելով համակարգչում մի քանի օրում, նույնիսկ ամսում արգելափակում են Windows-ի աշխատանքը: Արգելափակումից հետո հայտնվում է մի պատուհան, որտեղ տրված է հեռախոսահամար և մի քառանիշ թիվ: Ըստ այդ պատուհանի պետք է SMS հաղորդագրություն ուղարկվի և Windows-ը կբացվի:
Անկեղծ ասած չգիտեմ ուղարկելուց հետո, այն վերականգնվում է, թե ոչ:
Իսկ ի՞նչ անել այս դեպքում: Կատարել համակարգչի ֆորմատավորում, թե՞ ուղարկել հաղորդագրություն:
Շտապեմ ուրախացնել , որ պետք չի դիմել վերոնշված երկու տարբերակից ոչ մեկին: Գոյություն ունի մի կայք՝ virusinfo.info (Сервис деактивации вымогателей-блокеров) ,որտեղ մուտք գործելուց հետո պետք է կատարել մի քանի քայլ և Windows-ը կվերականգնվի:
#Եթե ձեր համակարգիչը արգելափակվել է, գրեք հեռախոսահամարը և գաղտնաբառը տողերում.
#Եթե արգելափակվելուց հետո պահնջվում է , որպեսզի լիցքավորեք ձեր հեռախոսահամարը,ապա միայն մուտքագրեք հայտնված հեռախոսահամարը, իսկ այս ՝ "Текст сообщения/ID" հատվածը մի լրացրեք
#Եթե արգելափակվել է, ոչ թե Windows-ը, այլ միայն համակարգչում եղած նյութերը, ապա cryzip բառը մուտքագրեք "Текст сообщения/ID"հատվածում, իսկ որպես ID մուտքագրեք հատրված հեռախոսահամարը:
#Եթե ցանկանում եք ստանալ բոլոր հնարավոր գաղտնաբառերը վերականգնելու համար, ապա մուտքագրեք միայն հեռախոսահամարը, որը հայտնվել է պատուհանին, իսկ "Текст сообщения/ID" հատվածը մի լրացրեք:
Այսպիսի ծառայություն ունի նաև Dr.Web -ը :
Բայց ասեմ նաև, որ այն վերականգնելուց հետո համակարգչում դեռ պահպանվում են այդ վիրուսի հետքերը և պետք է արագ հեռացնել դրանց: Հեռացնլու համար կարող եք օգտագործել Dr.Web CureIt:
Եթե չեք ցանկանում օգտվել Dr.Web CureIt-ից , ապա կարող եք օգտագործել Kaspersky Virus Removal Tool 2010 կամ այլ մաքրող ծրագրերից:
*Սեղմեք հղումների վրա, որպեսզի մուտք գործեք նշված կայքերը:
Նմանատիպ նյութեր-Նոր՝ «Unlock» ծառայություն, «Dr.Web»-ի կողմից
|
0 коммент.:
Отправить комментарий