четверг, 9 февраля 2012 г.

0 Վեբ-ծառայությունների հավաքածու՝ YouTube-ից օգտվելու համար

0



Հարգելի՛ ընթերցողներ, այսօր կներկայացնեմ մի քանի վեբ-ծառայություններ, որոնք ձեզ կօգնեն YouTube-ից հեշտությամբ օգտվել: Այս ծառայություններից մի քանիսը ես օգտագործում եմ գրեթե ամեն օր: 
Առաջին հարցը, որը տրվում է օգտվողների մեծամասնության կողմից, YouTube-ից վիդեո ներբեռնլու մասին է: Այս հարցին արդեն մեկ անգամ պատասխանել եմ այս նյութում:
Բայց այսօր այդ մասին կխոսենք ավելի մանրամասն: Օրինակ՝ վիդեո ներբեռնելու համար դուք կարող եք օգտվել www.sgrab.ru ծառայությունից:
Youtube-ից վիդեո ներբեռնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝
Սեղմեք "Настройка и управление" կոճակի վրա և միացրեք "Всегда показывать панель закладок" բաժինը, եթե իհարկե այն միացվծ չի, կամ ուղղակի սեղմեք Ctrl+B կամ Ctrl+Shift+B սեղմակների համադրություններից որևէ մեկը (Chrome բրաուզերի համար): Հետո մկնիկի օգնությամբ տեղադրեք Сграбь!ру սկրիպտ-հղումը ներդիրների բաժնում (панель закладок): Եթե ամեն ինչ ճիշտ եք արել ուրեմն պետք է ներդիրների  շարքում կհայտնվի նմանատիպներդիր:
Այս քայլերը կատարելուց հետո, դուք կկարողանաք վիդեոներ ներբեռնել YouTube-ից ընդամենը մկնիկի երկու սեղմումով: Միայն պետք է միացնել այն վիդեոն, որը ցանկանում եք բեռնել և սեղմել "Сграбь!ру" ներդիրի վրա, որից հետո ձեզ կառաջարկվի բեռնել վիդեոն մի քանի ֆորմատով:
Սպասե՛ք, քիչ մնաց մոռանայի: Ինչպես տեղեկացնում են կայքի հեղինակները, այս ներդիրի օգնությամբ դուք կարող եք ներբեռնել վիդեոներ ոչ միայն YouTube-ից, այլ նաև ВКонтакте, Dailymotion և այլ կայքերից: 

Ենթադրենք  YouTube-ում հավանել եք ինչ որ վիդեոյում առկա երգը և ցանկանում եք ներբեռնել MP3 տարբերակը: Ահա հենց այս իրավիճակի համար էլ ստեղծվել է Video2Mp3.net կայքը:
Բացում ենք կայքը, տեղադրում ենք համապատասխան վիդեոյի հղումը և սեղմում ենք «convert»: 
TubeReplay.com-կայքը թույլ կտա ձեզ դիտել վիդեոները անընդհատ:
Youtubetime.com կայքի միջոցով կարող եք դիտել վիդեոները հենց այն մասից, որտեղից որ ցանկանում եք: Պետք է միայն ընտրել համապատասխան հատվածը, նշել կայքում և վերջ:
Սակայն այս ամենը կարելի է անել նաև առանց վերոնշյալ ծրագրի միջոցով: Պետք է միայն վիդեոյի հղման վերջում ավելացնել նմանատիպ վերջավորություն և վերջ:
g&t=3m10s

.այս վերջավորթյունը նշանակում է, որ վիդեոն կսկսվի 3-րդ րոպեի 10-րդ վայրկյանին:

Mp32Tube.com կայքի միջոցով կարող եք mp3 երգեր բեռնել YouTube կայք: Պետք է նշել միայն Mp3 ֆայլը և նկարը:


Հետաքրքիր ծառայություն է նաև Youcub.es-ը, որը թույլ է տալիս միացնել 6 վիդեո խորհանարդիկի տեսքով:
Խորհանարդիկը կարելի է պտտել և ընտրել ցանկալի վիդեոն: Բացի այդ կարող եք նաև կիսվել ձեր խորհանարդիկով ընկերների հետ:

0 коммент.:

Отправить комментарий