Չինացի դպրոցականը վաճառել է սեփական երիկամը, որպեսզի պլանշետային համակարգիչ եւ iPhone գնի, որի մասին երազում էր:Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», 17-ամյա Սյաո Չժենը ինտերնետում պայմանավորվել է իր աջ երիկամի վաճառքի մասին` 22 հազար յուանով (3 390 դոլար): Տրանսպլանտացիայի վիրահատությունը տեղի է ունեցել Կենտրոնական Չինաստանում գտնվող Խունան նահանգի հիվանդանոցներից մեկում:Վաստակած գումարով երիտասարդը ոչ միայն կարողացել է պլանշետային համակարգիչ, այլ նաեւ iPhone գնել:Տղայի մայրը հայտնել է, որ ոչինչ չի լսել տղայի պլանների մասին: «Սյաո Չժենը տուն է վերադարձել համակարգչով եւ Apple հեռախոսով: մենք տանն այդքան գումար չունենք նման թանկարժեք գնումների համար: Սկզբում Սյաոն չէր ցանկանում պատմել, թե որտեղից իրեն այդքան գումար: Հետո խոստովանեց, որ վաճառել է սեփական երիկամը, որպեսզի գնի այս խաղալիքները»,- պատմել է մայրը, ով հույսը չի կորցնում, որ կգտնի չարագործներին: Նրա խոսքով, վիրահատությունն անհետեւանք չի մնացել, օր օրի տղայի ինքնազգացողությունը վատանում է:
skip to main |
skip to sidebar
понедельник, 26 марта 2012 г.
մի հապախիր սեխմիր
բլոգը ձեր լեզվով
ԱՐՄԵՆԻԱ ՉԱՏ Շփվեկ
V I P online shopping in gyumri
Բլոգի էջերը դիտել են
98432
նվագեք
Շաբաթվա ընթացքում ամենաշատ դիտված գրառումները
-
Դադարեցրեք բոլոր այլ ինտերնետի գործունեությունները չափման ընթացքում։ http://www.speedtest.am/
W
W
W
.
A
R
M
E
N
I
A
-
j
a
n
.
T
K
Технологии Blogger.
0 коммент.:
Отправить комментарий