вторник, 17 января 2012 г.

0 Աշխարհի ամենաերիտասարդ օրենքով գողը հայ է

0

Փորձագետների գնահատմամբ' այսօր Ռուսաստանում 1200 օրենքով գող է ապրում, որոնցից միայն 60-ն (կամ 5 %) են գտնվում ուղղիչ աշխատանքային հիմնարկներում


Օրենքով գող Սերգեյ Ասատրյանը, որը քրեական աշխարհում հայտնի է «Օսետրինա» եւ «Սերյոժա Բենթլի» մականուններով, Դոնի Ռոստովի դատարանի կողմից դատապարտվել է 6 ամսվա խիստ ռեժիմով ուղղիչ գաղութի:
«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ` Վրաստանի բնակիչ Սերգեյ Ասատրյանը Մոսկվայում ձերբակալվել է հուլիսի 23-ին: Իրավապահների տեղեկացմամբ` Ռոստովի շրջանի ուղղիչ հաստատություններից մեկում Ասատրյանը մեկ այլ քրեական անձի հետ ծեծի է ենթարկել կալանավորներին` իր կլանն արատավորող տեղեկություններ տարածելու համար:
Ինչպես ավելի վաղ պարզել էր մեղադրող կողմը, Ռոստովի շրջանի ուղղիչ հաստատություններում Ասատրյանը, քրեական աստիճանակարգմամբ, «նայողն է», մյուս մեղադրյալը` տասներորդ գաղութի «նայողը»:
 Մեղադրող կողմը նաեւ հայտնել է, որ, համաձայն գործի նյութերի, Ասատրյանը մյուս մեղադրյալին խնդրել է մարդ գտնել, «որը կծեծի, կջարդի Գաբարաեւի վրա ջարդելու ենթակա ամեն ինչ, այդ թվում` ողնաշարը»:
Ասատրյանի հանցակցին մեկ տարվա գաղութի են դատապարտել:
Իրավապահների տվյալներով` Սերգեյ Ասատրյանը ամենաերիտասարդ օրենքով գողն է, որը «թագադրվել է» 2008թ.` գողական միջավայրում հայտնի այնպիսի ներկայացուցիչների կողմից, ինչպիսիք են Դեդ Հասանը, Յապոնչիկը, Պիչուգան, Վոսկրեսը, Սլիվան եւ ուրիշներ: Օսետրինայի հայրը` Էդուարդ Ասատրյանը, եւս գողի կարգավիճակ ունի եւ քրեական շրջապատում հայտնի է Թբիլիսցի Էդիկ մականունով:


Ոստիկանության աշխատակիցը պնդում է, որ իր ողջ կարիերայի ընթացքում ոստիկանության շենքի մոտ հավաքված գեներալների այնքան մեծ քանակ չէր տեսել, որքան Օսետրինայի բանտարկման օրը: «Բոլորի համար պարզ էր' «օրենքով գողը» ճաղերի հետևում երկար չի անցկացնի, նրա մոտ հայտնաբերված հերոյինի պարկը շատ արագ ալյուրի կամ ինչ-որ անվնաս փոշու կվերածվի»,– ասում է ոստիկանության պաշտոնյան, որի անունը հայտնի պատճառներով չենք հրապարակում:

Ոստիկաններին հաջողվել էր նաև պարզել, որ Օսետրինայի բանտարկումից հետո նրա շրջապատում միջոցների հավաքագրում է սկսվել: Արդյունքում հաջողվել է մոտ 5 մլն ռուբլի (170 հազ. դոլար) հավաքել:

Մի քանի տարի առաջ Դեդ Հասանի ու քրեական աշխարհում հայտնի Տարիել Օնիանիի (Տարո) խմբավորումների միջև կոնֆլիկտ ծագեց: Երկու կողմերն էլ փորձում էին իրենց շուրջը հնարավորինս շատ քրեական հեղինակություններ համախմբել: Արդյունքում' 2008թ. նոյեմբերի 6-ին Մոսկվայի «Շոկոլադ» գիշերային ակումբում Դեդ Հասանը և Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկ) միաժամանակ 12 երիտասարդների են թագադրում, որոնց թվում նաև Սերգեյ Ասատրյանին: Ոստիկանության տվյալներով' քրեական հեղինակությունների մի մասն անձամբ էր ներկայացել միջոցառմանը, մնացածների հետ ակումբում ներկա հեղինակությունները բավարարվել են հեռախոսազրույցով:

Սերգեյ Ասատրյանին կարելի է դասել քրեական աշխարհի «ոսկե երիտասարդության» շարքին: Նա հագնվում է նորաձևության վերջին ճիչով, արտասահմանյան մեքենաների հսկայական հավաքածու ունի, գիշերային ակումբների մշտական հաճախորդ է:

Այնուամենայնիվ, «հին» քրեական հեղինակությունները Օսետրինայի կերպարին բարի ժպիտով են վերաբերում: Քրեական աշխարհում նրա սերնդակիցներին «նարինջ գողեր» են անվանում:

Մինչ այժմ քրեական աշխարհում չգրված օրենք կա' ապրել համեստ կյանքով և սեփականություն չունենալ: Սակայն փոխվում են ժամանակներն ու նոր սերունդն արդեն ընդդիմանում է այս մոտեցմանը: Նրանք այլևս նոր սկզբունքներով են ապրում և այլ արժեքներ են դավանում:

0 коммент.:

Отправить комментарий