Շատ են պատահում դեպքերը, երբ լուսանկարչական ապարատի նկարների չափսերը մեծ են լինում և զբաղեցնում են մեծ ծավալ: Կամ միգուցե ցանկանում եք ուղարկել դրանք ինտերնետի միջոցով, բայց դրանցից յուրաքանչյուրը մի քանի մեգաբայթ է: Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում փոքրացնել այդ լուսանկարների չափսերը: Յուրաքանչյուր լուսանկար առանձին չմշտակելու համար կարող եք օգտագործել Fast Image Resizer ծրագիրը: Նկարները կարող են լինել JPEG, BMP, GIF, PNG և այլ ֆորմատներ:
1. Ներբեռնեք Fast Image Resizer ծրագիրը և տեղադրեք համակարգչի մեջ:
2. Բացեք ծրագիրը և նշեք այն չափսը, որը պիտի ունենան նկարները:
3. Սեղմեք Options և կատարեք համապատասխան կարգավորումներ: Այստեղ կարող եք փոփոխել նկարների որակները, պտույտի աստիճանը, վերջնական ֆայլերի հասցեները և անունները: Վերջում սեղմեք OK:
4. Հիմա պարզապես քաշեք նկարները և թողեք ծրագրի վրա:
0 коммент.:
Отправить комментарий